Ավելորդ քաշից ազատվելն այնքան էլ հեշտ չէ։ Adme.ru-ն գրում է, որ գոյություն ունեն մի խումբ մթերքներ, որոնք կարելի է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չվնասել կազմվածքին, քանի որ դրանք շատ քիչ քանակով կալորիաներ են պարունակում։
1. Նեխուր։ Նեխուրը 95 տոկոսով բաղկացած է ջրից և գրեթե զուրկ է էներգետիկ արժեքից։ Այն պարունակում է վիտամին K-ի՝ օրվա ընթացքում անհրաժեշտ քանակի 30 տոկոսը։
2. Ռուկոլա։ Մի քանի բաժակ ռուկոլան ընդամենը 10 կկալ է պարունակում։ Այդ պատճառով էլ այն պարզապես չի կարող վնասել ձեր կազմվածքին։
3. Ձվի սպիտակուց։ Ձվի սպիտակուցը մեծ քանակով կարող են օգտագործել նույնիսկ այն մարդիկ, ովքեր խիստ սննդակարգի են հետևում։ Այն կարելի է խառնել լոլիկի հետ։
4. Աղցանի տերևներ։ Սրանք պարունակում են A և C վիտամիններ, ինչպես նաև ֆոլաթթու և երկաթ։ Բույսը գրեթե զուրկ է էներգետիկ արժեքից, ինչը նշանակում է, որ դրա մեծ քանակով օգտագործումը չի կարող վնասել կազմվածքին։
5. Վարունգ։ Նեխուրի նման, վարունգը մեծամասամբ ջրից է կազմված։ Այն մեծ քանակով բետա-կարոտին է պարունակում։
6. Ծաղկակաղամբ։ Ծաղկակաղամբն օրգանիզմը հագեցնում է C և K վիտամիններով՝ առանց վնասելու օրգանիզմին։ Այն բավական ցածր էներգետիկ արժեք ունի, առավել օգտակար է հում վիճակում։
7. Լոլիկ։ Լոլիկը պարունակում է լիկոպին, վիտամիններ A, C, B12, ֆոլաթթու մանրաթելեր, քրոն և կալիմում։ Էներգետիկ արժեքը բավական ցածր է։
8. Բրոկոլի։ Սա նիհարող շատ մարդկանց սիրելի մթերքն է։ Բացի A, C, E, I, K վիկտամիններից, այն պարունակում է կոպիտ մանրաթելերի օրական բաժնի 20 տոկոսը։ Այս ամենի հետ մեկտեղ՝ բրոկոլին չի վնասում կազմվածքին։
9. Պոպկորն։ Այն հիմնականում բաղկացած է օդից, ինչից հնարավոր չէ գիրանալ։
10. Ծովային կաղամբ։ Ծովային կաղամբն ու ուտելու ենթակա ջրիմուռների մեծ մասը մեծ քանակով յոդ են պարունակում և գրեթե զուրկ են էներգետիկ արժեքից։
11. Թարմ ոլոռ։ Մեկ բաժակ թարմ ոլոռը ևս չի վնասի գեղեցիկ կազմվածքին։ Դրա էներգետիկ արժեքը բավական ցածր է, սակայն այն մեծ քանակով մանրաթելեր ու սպիտակուցներ է պարունակում։
12. Գրեյպֆրուտ։ Այն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։ Բացի այդ՝ գրեյպֆրուտը հարուստ է վիտամին C-ով։ Այն ցածր էներգետիկ արժեք ունի, ինչի արդյունքում որովայնի շրջանում ավելորդ ճարպերի կուտակման պատճառ չի դառնում։
13. Սեխ։ Սեխը ցածր էներգետիկ արժեք ունի, ինչի շնորհիվ օգնում է ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում։ Բացի այդ՝ այն մեծ քանակով վիտամիններ A և C է պարունակում։
14. Ելակ։ Ելակը ևս մի համեղ մթերք է, որն իրենց կարող են թույլ տալ սննդակարգին հետևող մարդիկ։ Այն մեծ քանակով կալիում և մանրաթելեր է պարունակում, հակաբորբոքային հատկություններ ունի։ Միևնույն ժամանակ, շատ քիչ կալորիաներ է պարունակում։
15. Մոշ։ Մոշը հարուստ է հակաօքսիդանտներով ու վիտամին C-ով։ Բացի այդ՝ շատ քիչ կալորիաներ է պարունակում։
16. Նարինջ։ Նարինջը մեծ քանակով վիտամին C է պարունակում և բավական ցածր կալորիականություն ունի։ Դա է պատճառը, որ այն կարող են օգտագործել բոլոր նրանք, ովքեր պայքարում են ավելորդ կիլոգրամների դեմ։
17. Հապալաս։ Սա մեծ քանակով հակաօքսիդանտներ պարունակող մթերքներից մեկն է։ Այն հրաշալի հավելում է առողջ սննդակարգին։