«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գովասանքի խոսքեր է հնչեցրել մադրիդյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ նշելով, որ պորտուգալացին մրցաշրջանի վերջում հիանալի մարզավիճակում է գտնվում:
«Բառեր չկան Ռոնալդուի փայլը նկարագրելու համար:
Իր մասին նա հիշեցնում է գոլերով, ամեն անգամ երբ դուրս է գալիս խաղադաշտ: Հիմա նա բոլոր մրցաշարերում «Ռեալի» կազմում 400 գոլ է հեղինակել: Դժվար է հավատալ այս վիճակագրությանը, բայց նրա դեպքում ամեն ինչ հնարավոր է:
Այս տարի նա շատ խաղեր է անցկացրել, բայց եղել են դեպքեր, երբ մենք նրան թողել ենք պահեստայիններին նստարանին՝ հանգստանալու համար: Մրցաշրջանի վերջնամասում նա ֆանտաստիկ մարզավիճակ ունի: Խոսքը ոչ միայն այս տարվա, այլև բոլոր այն մրցաշրջանների մասին է, որոնցում նա 60-70 հանդիպում է անցկացրել:
Այնպես որ հիմա ժամանակն է հանգստանալու համար»,- Զիդանի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում հունիսի 3-ին կմրցի «Յուվենտուսի» հետ.