Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով Իսպանիայի հարկային ծառայության կողմից մեղադրվել էր 15 մլն եվրոյի չափով հարկերից խուսափելու համար, ինքնակամ կվճարի 6 մլն եվրո,- հաղորդում է «Marca»-ն:
Դա կթույլատրի «Ոսկե գնդակի» քառակի դափնեկրին խուսափել քրեական գործ բացվելուց:
Հարկային ծառայության տվյալներով` Ռոնալդուն 2014 թվականին խուսափել է հարկերի վճարումից: