Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ուղղությամբ մայիսի 31-ի երեկոյան հակառակորդը կրակ է բացել: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշեց, որ հակառակորդի կրակոցների հետեւանքով գյուղը վնասներ չի կրել:
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը, սակայն, լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ հակառակորդի գնդակոծության հետեւանքով վնասվել է Բաղանիսի 2 տուն՝ մեկի տանիքը, մյուսի՝ ջրհորդանը:
Նյութի աղբյուրը՝ NEWS.am