Հորոսկոպի տարբեր նշանները տարբեր բնավորություն ունեն: Կան այնպիսի նշաններ, որոնք բարի ու հոգատար են, սակայն կան նաև այնպիսիները, որոնք եսասեր ու ինքնահավան են:

Dailyhoro-ն գրում է, որ այս նշանները միայն իրենց մասին են մտածում ու երբեք ոչինչ չեն անում առանց սեփական շահը հաշվի առնելու:

Խոյ

Խոյերը չափազանց եսասեր են: Նրանք ամեն ինչում սեփական շահն են փնտրում: Նրանք հոգ են տանում միայն այն մարդկանց մասին, որոնց իրոք սիրում ու գնահատում են, իսկ մնացած բոլորի կյանքը միևնույնն է նրանց համար: Այս նշանի ներկայացուցիչները երբեք այնպիսի բան չեն անի, որը կարող է շահավետ չլինել իրենց համար:

Խեցգետին

Խեցգետինների համար այլ մարդկանց տրամադրությունը նշանակություն չունի: Եթե իրենք բարձր տրամադրություն ունեն, ապա շրջապատում բոլորը պետք է երջանիկ լինեն, իսկ եթե նրանք տխուր են, ապա բոլորը պետք է նրանց պես տխուր լինեն: Այս նշանի ներկայացուցիչներին հուզում են միայն սեփական կարիքները:

Կշեռք

Կշեռքները սիրում ու գնահատում են իրենց սեփական ժամանակը, իսկ այլ մարդկանց ծրագրերը կարևոր չեն նրանց համար: Նրանք կարծում են, որ բոլորը միշտ պետք է ժամանակ ունենան իրենց օգնելու համար, սակայն երբեք ժամանակ չեն կարողանում գտնել ուրիշների համար:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն անհանգստանում են միայն սեփական նպատակների համար: Նրանք ոչ ոքի ու ոչինչ չեն խնայում: Ցանկացած իրավիճակում այս նշանի ներկայացուցիչները հասնում են իրենց ուզածին: