Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի ֆուտբոլիստ Պեպեն նշել է, որ ամռանը կհեռանա մադրիդյան ակումբից:
Ֆուտբոլիստը նշել է, որ հունվարից սկսել է մտածել կարիերան այլ ակումբում շարունակելու մասին:
«10 տարի է՝ «Ռեալում» եմ, ես նվիրվել եմ այս ակումբին ամբողջ սրտով: Բայց իմ ժամանակն այստեղ ավարտվել է»,- նշել է Պեպեն:
Հունիսի 30-ին ավարտվում է Պեպեի պայմանագիրը, մինչև այդ ֆուտբոլիստը ցանկանում է նոր պայամանագիր կնքել մեկ այլ ակումբի հետ: Մադրիդյան ակումբը պորտուգալացի ֆուտբոլիստին առաջարկել է երկարաձգել պայմանագիրը մեկ տարով, սակայն դա չի գոհացնում Պեպեին:
Պեպեն կարծում է, որ 1 տարով պայմանագիրն առաջարկվում է՝ պարզապես քաղաքավարությունից ելնելով: Ֆուտբոլիստը նշում է, որ իր ժամանակն ավարտվել է ակումբում, պարզապես նա չէր բարձրաձայնում դա, քանի որ թիմին կարևոր խաղեր էին սպասվում: