«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ:
Թուրինյան ակումբը 49-ամյա մասնագետի հետ համաձայնագիրը երկարաձգել է մինչև 2019 թվականը:
Այս մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր կայքում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոր պայմանագրի համաձայն, առաջին մրցաշրջանում Ալեգրիի աշխատավարձը կաճի 4,5 մլն եվրոյից մինչև 5,5 մլն: Եվս մեկ միլիոն եվրո կկազմեն հնարավոր բոնուսները:
Երկրորդ տարում աշխատավարձը կաճի 6-6,5 մլն՝ գումարած նույն միլիոնը բոնուսների տեսքով:
Գործարքի պաշտոնական հաստատումն ակնկալվում է մոտ ժամանակներս: