Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 01:42-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW» մակնիշի 45 TK 045 համարանիշի (վարորդ 21-ամյա Ջանիկ Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել Երեւան-Արտաշատ ավտոճանապարհի սկզբնամասում գտնվող նախկին ՃՈ հենակետի պատին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, մեքենան մխրճվել է ՃՈ անշարժ հենակետի մեջ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղեւոր՝ 23-ամյա Արեւիկ Գ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: