Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի Անգլիայում:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը վստահ է, որ կկարողանա ամռանն իրականացնել Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը,- հաղորդում է «Sky Sports»-ը:
Օրեր առաջ «սերուցքայինները» հրաժարվել էին 52.4 մլն ֆունտով վաճառել հարձակվողին: «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը կշարունակի բանակցությունները և առաջիկա օրերին թարմացված առաջարկ կանի:
Ոչ պաշտոնական տվյալներով` «Ռեալը» Մորատայի համար պահանջում է 78 մլն ֆունտ ստերլինգ: