ԱՄՆ քաղաքապետ Մայքլ Բլումբերգը երկու անանուն ծրար է ստացել նամակներով, որոնք թաթախված են եղել մարդու կյանքի համար վտանգավոր թույնով` ռիցինով: Նամակի տեքստերում հնչում է սպառնալիքներ քաղաքական գործչի նկատմամբ` Ամերիկայում զենքի շրջանառության իր դիրքորոշման համար:

Առաջին նամակը ուղարկվել է Նյու Յորքի ավագանու շենքերից մեկը ուրբաթ օրը, իսկ երկրորդը երեք օր անց` Բլումբերգի կողմից հիմնադրած  «Քաղաքապետերը ընդդեմ անօրինական զենքերի» կազմակերպության շենք:

Նյու Յորքի քաղաքապետը զենքի ազատ կրելու համառ հակառակորդներից է և բազմիցս ամերիկյան իշխանություններին կոչ է արել խստացնել զենքի պահպանման օրենսդրությունը:

Լաբորատոր անալիզի արդյունքները ցույց են տվել, որ նրա անունով ուղարկված նամակները պարունակել են ռիցին:

Այժմ դիպվածի նկատմամբ ՀԴԲ-ի անցակացնում է հետաքննություն:

Մոտ մեկ ամիս առաջ այդպիսի նամակներ ուղարկվել էին նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամաին և սենատոր հանրապետական Ռոջեր Ուիքերին: