Զուգընկերոջից գաղտնիքներ պահելը վատ է երկուսի՝ մասնավորապես գաղտնիք պահողի համար,քանի որ դա վատ է ազդում նրա ֆիզիկական ու հոգեբանական առողջության վրա։ Նման եզրակացության են հանգել Քալիֆորնիական համալսարանի գիտնականները, փոխանցում է Planet-today-ը ։
Զուգընկերներից քողարկվող տեղեկությունները հանգեցնում են սթրեսի ու հարաբերությունների պառակտման, երբ զուգընկերը ի վերջո իմանում է ճշմարտությունը։
Գիտնականները հետազոտություն են իրականացրել զինվորականների կանանց շրջանում, նրանց հետաքրքրում էր, թե ինչպես են այդ կանայք պաշտպանում իրենց ամուսիններին ընտանեկան խնդիրներից, երբ նրանք պատերազմում են գտնվում։ Կանայք հիմնականում ամուսիններին չեն պատմում անախորժությունների՝ օրինակ երեխաների վատ առաջադիմության կամ կենցաղային խնդիրների մասին։ Մինչդեռ, դա բացասաբար է անդրադառնում նրանց հոգեկանի վրա։