Դեռահասների երկրպագու Ջասթին Բիբերին կասկածում են իր «Ferrari» ավտոմեքենայով վարելու ժամանակ արագության չարաշահման մեջ: Ոստիկանության այս մասին բողոք են ներկայացրել Բիբերի հարևանները: Այս մասին հաղորդում է Голос Америки-ն:

Լոս Անջելոսի շերիֆի ներկայացուցիչ Սթիվ Ուիթմորը հայտնել է, որ Կալիֆորնիա նահանգի Կալաբաս քաղաքի բնակիչները ոստիկանություն են կանչել երկուշաբթի օրը` հայտնելով Բիբերը վարորդական անկարգություններ է իրեն թույլ տալիս մեծ արագությամբ անցնելով քաղաքի փողոցներով:

«Մեզ զանգահարել է երկու ականատես, որը հայտարարել է, որ Բիբերին տեսել են սպիտակ Ferrari-ի ղեկին,որը վարել է շատ մեծ արագությամբ»,- նշել է Ուիթմորը` ավելացնելով, որ ականատեսներից մեկը եղել է նախկին ֆոևտբոլիստ Կիշոն Ջոնսոնը:

19 ամյա Բիբերը հրաժարվել է պատասխանել ոստիկանության հարցերին: Ուիթմորի խոսքերով մոտակա շաբաթների ընթացքում նախնական հետաքննության ավարտից հետո գործը կհանձնվի տեղի դատախազներին և հնարավոր է երաժիշտին դատապարտեն ավտոմեքենայի վտանգավոր վարելու մեջ:

Երգչի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել երգչի` վտանգավոր վարելու մասին հաղորդագրություններին: