Մեր ընտրությունը բնորոշում է մեզ, նույնիսկ, եթե այն մանրուքների է վերաբերում։ Այդպիսին է մեր ենթագիտակցությունը։ Adme.ru-ն առաջարկում է պարզ թեստ. ընտրեք, թե պատկերված անձանցից ով է ձեզ ավելի հիմար թվում։
N1: Լիդեր եք, ամենայն հավանականությամբ՝ էքստրավերտ։ Մարդիկ կարծում են, որ կարելի է վստահել ձեզ, բայց նաև կամակոր եք և քիչ եք խոսում։ Հաճախ եք հապճեպ որոշումներ կայացնում։ Փորձեք մտածելուն ավելի շատ ժամանակ հատկացնել։
N2։ Յոթ անգամ չափիր, մեկ անգամ կտրիր։ Սա վստահաբար կարելի է ասել ձեր մասին։ Դուք խոհեմության ու էմոցիոնալ կայունության խորհրդանիշ եք։ Իհարկե, սիրում եք երբեմն պատասխանատվությունն ուրիշների վրա դնել։ Բարի մարդ եք, և մարդիկ երբեմն ձեզ օգտագործելու ցանկություն են ունենում։
N3։ Սիրում եք երազել, երազանքները բավական համարձակ են, և դուք դրանք նպատակների եք վերածում։ Ձեզ հաճախ չեն հասկանում, քանի որ շատերին ձեր հայացքներն էքստրավագանտ են թվում։
N4։ Սկզբունքային, ուժեղ բնավորություն ունեցող մարդ եք։ Ամեն ինչի մասին ունեք սեփական կարծիքը, միշտ պատրաստ եք գնալ համակարգի դեմ։ Զգույշ եղեք. ի վնաս ձեզ քայլեր մի ձեռնարկեք՝ միայն ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու համար։