Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը 60 մլն եվրո է առաջարկել «Տորինոյին» հարձակվող Անդրեա Բելոտիի համար, սակայն թուրինցիները մերժել են:
Ինչպես տեղեկացնում է «La Stampa»-ն. 23-ամյա ֆուտբոլիստը գնահատվում է 100 միլիոն եվրո և ավելի քիչ գումարով չի վաճառվի:
Իտալական ակումբին հետաքրքիր է փարիզցիների դարպասապահ Սալվատորե Սիրիգուն, սակայն տրանսֆերը կարող է չկայանալ: Դարպասապահի պայմանագիրն ավարտվում է 2018 թվականին: