Լիսաբոնի «Բենֆիկայի» և կատալոնական «Բարսելոնայի» միջև բանակցությունները պաշտպան Նելսոն Սեմեդուի հարցով շարունակվում են:
Պորտուգալական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի համար պահանջում է 50 մլն եվրո, սակայն «կապտանռնագույնները» պատրաստ չեն այդքան վճարելուն և ցանկանում են նվազեցնել գումարը,- հաղորդում է «Zerozero»-ն:
Սեմեդուի ծառայություններով հետաքրքրված են նաև Մյունխենի «Բավարիան», անգլիական «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: