Հունիսի 19-ից Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն, որոնց նպատակն է զորքերի մարտական պատրաստվածությունը ստուգելը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Նշվում է, որ զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 24-ը։
Մանևրումներին կմասնակցեն մինչև 23 հազար զինվորական, 120 միավոր տանկ և զրահամեքենա, մինչև 180 հրթիռա-հրետանային համակարգ, ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և այլն։