Panarmenian.net-ըգրում է.

Zangi հայկական հավելվածի թիմը շուտով կստեղծի Արցախի բարբառով նոր ստիկերների փաթեթ:
Այս մասին տեղեկացվում է Zangi-ի ֆեյսբուքյան էջում: Մանրամասները դեռ հայտնի չեն:
Zangi-ն մեսենջեր է, որն աշխատում է ամենուր։ Zangi-ն
թույլ է տալիս անվճար հաղորդագրություններ ուղարկել, զանգել ու տեսազանգեր կատարել համացանցի օգնությամբ:
Նմանատիպ մեսենջերների շարքում, աշխարհում ամենաքիչ ինտերնետ ծախսող հավելվածն է, որն ապահովում է տեսազանգեր, ձայնային զանգեր և ակնթարթային հաղորդագրություններ։ Ընկերությունը հիմնադրվել է 2009 թ․-ին և 2015 թ․-ից սկսած Zangi մեսենջերը հասանելի է iOS և Android համարկարգերում։

Նյութի աղբյուրը՝ Panarmenian.net