Ուկրաինայի Զապարոժիե մարզի իրավապահ մարմինները ձերբակալել են Դնեպետրովսկու բնակիչ, որը մեղադրվում է իր որդու սպանության և մասնատման մեջ: Այս մասին հաղորդում է Комсомольская Правда պարբերականը` հղում կատարելով ՆԳՆ վարչության մամլո ծառայությանը:
Վարչության տվյալներով փորձաքննությունը ցույց է տվել, որ մայիսի 7-ին Զապարոժիե մարզի Վոլնյանսկի շրջանի Պետրո Սվիստունովո գյուղի մոտ հայտնաբերված մարդկային մնացորդներով պարկի մեջ գտնվել է 31 ամյա նախկինում դատված Դնեպետրովսկի բնակչի մարմինը:
Իրավապահ մարմինները պարզել են, որ մահացողը պարբերաբար օգտագործել է թմրամիջոցներ, որի պատճառով հայրական տնից գողացել և վաճառել է թանկարժեք իրար:
Ոստիականության մոտ կասկած է առաջացել, որ այդ սպանությանը մասնակցել են ծնողները այն պատճառով, քանի որ իրենց երեխաին վերջին անգամ տեսել են փետրվարին և մինչև այժմ չեն հայտնել անհայտացման մասին:
Հետաքննությունն անցկացնող մարմնի կարծիքով տղայի հետ կոնֆլիկտի ժամանակ հայրը սպանել է նրան, իսկ հանցագործությունը թաքցնելու պատճառով մասնատել է դիակը, տեղավորել պարկերի մեջ և շպրտել Դնեպր Դնեպետրովսկի կամրջի վրայից: