Մեծ Բրիտանիայի բնակիչը մահացել է կոկա-կոլայի չափից դուրս շատ օգտագործումից: Նշում է անգլիական The Daily Mail պարբերականը: Տղամարդը օրը երեք լիտր կոկա-կոլա է խմել:

30 ամյա Փոլ Ինմանը Արևմտյան Յորքշիր կայսրությունում Հավորթ գյուղի բնակիչ Փոլ Ինմանը մահացել է դեռևս 2012 թվականին, սակայն նրա մահվան պատճառները հայտնի են դարձել միայն այժմ: Ավելի վաղ բժիշկները ենթադրում էին, որ բրիտանացին մահացել է սրտի կաթվածից: Այնուամենայնիվ փորձագետները հաստատել են, որ մահը վրա է հասել  թոքային ջրակուտակում,որը առաջացել է ջրի և գազային խմիչքի չափից շատ օգտագործումով:

Ինմանի հարազատների խոսքերով 17 տարեկանում Ինմանի մոտ բժիշկները ախտորոշել են Ասպերգերերի համախտանիշով աուտիզմ: Թույլ առողջության պատճառով տղամարդը մշտապես պետք է գտնվեր բժիշկների հսկողության ներքո: Մահից մի քանի ամիս առաջ նրան տեղափոխել են առողջարան, սակայն նա ջանացել է անձամբ հետևել իր սնունդին:

Հիշեցնենք, որ 2010 թվականի փետրվարին Նոր Զելանդիայում 30 ամյա բնակչուհի Նատաշա Հարիսը: Երեք տարի անց փորձագետները հանգել են եզրակացության, որ մահը առաջացել է կոկա կոլաի չափից դուրս օգտագործումից: Կինը օրական 10 լիտր գազավորված խմիչք էր խմել: