Նկարները, որոնք մենք անդադար նկարում են թղթի վրա հեռախոսազրույցի կամ հանդիպման ժամանակ, կարող են շատ բաներ պատմել մեր մասին։ Այդ պահերին գիտակցությունը թուլացնում է մարմնի վերահսկողությունը, և ձեռքն սկսում է գործել ենթագիտակցության ազդեցության տակ` բացահայտելով մեր իրական էությունը։
Մարդկային ուրվագծեր.
Եթե Դուք մարդկային ուվագծեր եք նկարում, ապա անօգնականություն եք զգում կամ ցանկանում եք խուսափել ինչ-որ պատասխանատվությունից։ Իսկ եթե մարդուն նկարում եք հասարակ գծերով, ապա Ձեր էմոցիոնալ վիճակը կայուն չէ, Դուք ցանկանում եք փակվել և ոչ ոքի չթողնել Ձեր ներաշխարհ։
Անձնական գրառումներ կամ ստորագրություն.
Այսպիսի նկարները ցույց են տալիս, որ Դուք շատ եսասեր եք և չափից շատ եք կենտրոնացել սեփական անձի վրա։
Քառակուսիներ, եռանկյուններ կամ երկրաչափական այլ պատկերներ
Դուք հստակ նպատակներ ունեք և երբեք չեք թաքցնում Ձեր կարծիքը։ Ամենից առավել Ձեզ մոտ զարգացած է նպատակասլացությունը. դուք մշտապես զգոն և ուշադիր եք։
Շրջաններ.
Այսպիսի նկարները փաստում են այն մասին, որ Դուք ձգտում եք ինչ-որ բանի միանալ և համագործակցել մարդկանց հետ։ Ձեզ պակասում է ընկերական շրջապատը և նրանց աջակցությունը։
Կենդանիներ
Այս դեպքում ամեն ինչ կախված է նկարված կենդանում տեսակից։
Եթե առյուծ եք նկարել, ապա Դուք գերակա դիրք ունեք մնացած բոլորի հանդեպ։ Եթե վագր կամ գայլ եք նկարել, ապա Ձեր մեջ ագրեսիա կա։ Եթե աղվես եք նկարել, ապա որոշել եք որևէ խորամանկության գնալ, իսկ եթե նապաստակ կամ սկյուռիկ եք նկարել, ապա պաշտպանության կարիք ունեք։
Կորաձև, բեկյալ կամ այլ պատկերներ.
Դուք ընդհանրապես չեք հետաքրքրվում ուրշների խնդիրներով։ Ձեզ մոտ էմոցիոնալ ճգնաժամ է։ Դուք պետք է հետևեք ձեր պահվածքին, որպեսզի չնեղացնեք Ձեզ շրջապատող մարդկանց։
Սլաքներ.
Սլաքները ցույց են տալիս, թե ինչ ուղղությամբ եք մտածում։ Դեպի վերև սլաքները նշանակում են, որ մտածում եք այլ մարդկանց մասին, իսկ դեպի ներքև սլաքը նշանակում է, որ մտածում եք ինքներդ Ձեր մասին։ Ձախ սլաքը ցույց է տալիս, որ մտածում եք անցյալի մասին, մինչդեռ աջ սլաքը նշանակում է, որ հույսը դնում եք ապագայի վրա։
Աստղիկներ.
Եթե աստղիկներ եք նկարում, ապա ցանկություն ունեք մշտապես ուշադրության կենտրոնում լինելու և բոլորից տարբերվելու։
Արև, ամպեր, ծաղիկենր.
Սա նշանակում է, որ Ձեզ մոտ ամեն ինչ լավ է ընթանում։ Դուք ուրախ եք նրանով, ինչ ունեք և երազում եք ինչ-որ լավ բանի մասին։
Խաչեր.
Խաչերը նշանակում են, որ Դուք մեղքի զգացում ունեք։ Հավանական է, որ նեղացրել եք Ձեր հարազատներից մեկին և ցանկանում եք քավել Ձեր մեղքերը։
Տնակ կամ տուփ.
Այս նկարները ցույց են տալիս, որ Դուք սիրում եք կանոնավոր ապրել և հակված եք ամեն ինչ հաշվարկելուն։ Ձեզ դժվար է շեղել, Դուք գիտեք, թե ինչ եք ցանկանում և ինչպես հասնել ձեր ուզածին։
Շախմատի տախտակ.
Ամենայն հավանականությամբ Դուք հայտնվել եք չափազանց տհաճ կամ բարդ իրավիճակում։ Եթե հաճախ եք այսպիսի նկարներ նկարում, ապա ունեք որոշ կոմպլեքսներ, որոնք թույլ չեն տալիս Ձեզ հանգիստ ապրել։ Դա կարող է նշանակել, որ դեռ փնտրում եք ինքներդ Ձեզ և ցանկանում եք հասկանալ, թե ինչ պետք է անեք կյանքի ընթացքում։
Մեղրախորիսխ.
Դուք ձգտում է ներդաշնակության և հանգստության։ Մեծ է հավանականությունը, որ ցանկանում եք ընտանիք կազմել։