Սպիտակաձավարը օսլայի և բուսական սպիտակուցների մեծ պարունակության շնորհիվ՝ խնամում է զգայուն մաշկը, շերտազատում է մահացած բջիջները, ձգում է կնճիռները:
Ներկայացնում ենք 4 բաղադրատոմս, որոնք շատ կհավանես:
Տնային պայմաններում երիտասարդացնող դիմակները կփոխարինեն կոսմետոլոգիական թանկարժեք պրոցեդուրաներին:
Գարեջրով դիմակ մաշկի նրբության համար

Բաղադրիչները՝
2 ճ. գ. գարեջուր
2 ճ. գ. սպիտակաձավար
100 մլ կաթ
1 թ. գ. բուսական յուղ
Կիրառումը՝
Սպիտակաձավարը եփիր կաթով, ավելացրու գարեջուրը և յուղը: Թող շիլան 5 րոպե թրմվի կափարիչի տակ:
Տաք խառնուրդը քսիր դեմքիդ, թող 30 րոպե, լվա տաք ջրով:
Սպիտակաձավարով սնուցող դիմակ

Բաղադրիչները՝
2 ճ. գ. սպիտակաձավար
1 ձվի դեղնուց
1 թ. գ. մեղր
1 թ. գ. ձիթապտղի յուղ
Կիրառումը՝
Բոլոր բաղադրիչները լավ խառնիր և քսիր մաշկիդ: Դիմակը թող մինչև ամբողջովին սառչի:
Սնուցող խառնուրդը լվա նախ տաք, ապա սառը ջրով:
Ձգող դիմակ

Բաղադրիչները՝
25 գ սպիտակաձավար
50 մլ յուղոտ սերուցք
Կիրառումը՝
Սպիտակաձավարը խառնիր սերուցքին մինչև համասեռ զանգված դառնալը: Սերուցքն ըստ ցանկության կարելի է փոխարինել թթվասերով կամ կարագով, բայց ամենից լավ է սերուցքը:
Դիմակը քսիր դեմքիդ մաքուր մաշկին, թող 15 րոպե: Զգուշությամբ մերսիր դեմքդ: Լվացվիր նախ տաք, ապա սառը ջրով:
Յուղով սկրաբ սպիտակաձավարով

Բաղադրիչները՝
2 ճ. գ. սպիտակաձավար
2 ճ. գ. ձիթապտղի յուղ
Կիրառումը՝
Ձեռքերդ ընկղմիր նախ յուղի, ապա սպիտակաձավարի մեջ: Մերսիր դեմքիդ մաքուր մաշկը:
Պրոցեդուրան մի քանի անգամ կրկնիր: Լվացվիր լվացվելու սովորական միջոցով:
Երիտասարդացնող դիմակները 40 տարեկանից հետո խորհուրդ է տրվում անել շաբաթական 3 անգամ 2 օրը մեկ:

Նյութի աղբյուրը` orer.am