Երբ Թաիլանդում ջերմությունը հասնում է 37 աստիճանի, անգամ այս լավ ադապտացված վագրերն են վայր փնտրում շոգից թաքնվելու համար:

Գեղեցիկ վագրերը պատկերված են Թաիլանդի Tiger Temple-ում, որտեղ շուրջ 100 վագրեր ապրում են կողք կողք բուդդա վանականների հետ:

Այս վագրերից շատերը վանք են տեղափոխվել դեռևս ձագ վիճակում,սակայն անգամ այդ դեպքում այս նկարները ցույց են տալիս թե ինչպես վայրի կենդանիները կարող են մոտ լինել իրենց պահողներին:

Tiger Temple-ը, որը հիմնադրվել է 1994 թվականին սկզբում քննադատության արժանացավ բնապահպանների կողմից,որոնք նշում էին, որ սա անօրինակ կառույց է և նրանք չենք կարողանա լավ հոգ տանել վագրերի մասին: Առաջին ձագը ծնվեց 1999 թվականին, երբ նրա մայրը սատկեց որսագողերի կողմից:

Նա սատկեց, սակայն վագրերի նոր ժառանգություն հայտնվեց և նրանց թիվը գնալով ավելանում է այդ տարածքում: Կենտրոնը դարձել է տուրիստական կենտրոն, որտեղ զբոսաշրջիկները կարող են լուսանկարվել վագրերի հետ:

Կազմակերպությունը նշում է, որ կենտրոնը օրինական շինություն է և կենդանիները լավ հոգատարության տակ են մինչ նրանց վերդարձը վայրի բնություն: Այս մասին գրում է անգլիական Daily mail պարբերականը: