Ֆրանսերենում հայտնվել է հատուկ բառ «ֆրանսիական համբույրի» նշանակության համար: Այդ մասին նշում է Associated Press գործակալությունը:
Galocher բառը «համբույր լեզուներով» առաջին անգամ պաշտոնապես ընդգրկվել է Petit Robert-2014 բառարանում, որը սկսվելու է վաճառվել հինգշաբթի օրվանից:
Հրատարակչական տան տնօրեն Լոչենս Լապորտը նշել է, որ ֆրանսիացիները միշտ ունեցել բազմաթիվ արտահայտություններ համբույրը նկարագրելու համար, սակայն մինչև այժմ այն չեն կարողացել ներկայացնել մեկ բառով»:
Նա նաև ավելացրել է, որ չնայած բառը գոյություն չի ունեցել, սակայն դա երբեք չի խանգարել նրանՑ ֆրանսիական համբույրով համբուրվելուն: