Վալդիմիր Պուտինը հուսով է, որ ըմբշամարտը կընդգրկվի 2020 թվականի օլիմպիական խաղերի շրջանակ, որը կլինի արդար որոշում: 

Այսօր Ռուսաստանի նախագահը ՄՕԿ-ի անդամների հետ ճաշի ժամանակ նշել է .« Ես գիտեմ, որ վերջնական որոշումը կընդունվի հետագայում, սակայն արդեն այժմ մենք ընտրել ենք երեք սպորտաձև, այդ թվում նաև 208-9 պետություններում սիրելի ըմբշամարտը: Հուսով եմ, որ արդյունքում ընդունված որոշված կլինի արդար, հիմնավորված և կծառայի օլիմպիական շարժման ամրապնդման և զարգացմանը, որը մշտապես հիմնվում է անտիկ ժամանակներից մնացած իր ավանդույթների վրա, իսկ ըմբշամարտը ինչպես մենք գիտենք, Օլիմպիական խաղերին ավանդական հիմնական սպորտաձևներից մեկն է եղել»: Նշում է Риа Новости գործակալությունը:

Վլադիմիր Պուտինը նաև հիշեցրել է, որ մինչ Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերի բացմանը մնացել է ընդամենը ութ ամիս:

Պուտինը նշել է, որ օլիմպիական կառույցներև և բոլոր անհրաժեշտ ենթակառույցները գտնվում են պատրաստկանության բարձր մակարդակում: «Մենք ցանկանում ենք կազմակերպել իրական տոն 2014 թվականին, սպորտի տոն,որը արժանի կլինի իր յուրահատուկ առաքելությանը միավորել ամբողջ աշխարհի մարդկանց իրական արժեքների` կյանքի առողջ ապրելակերպի, հանդուրժողականության և հավասարության շուրջ»,- նշել է նախագահը` բոլորին հրավիրելով Սոչիի խաղերին: