Շպռոտը յոթ տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո ժամանել է Հայաստան։
Երեւանում նրան դիմավորել են ընկերները՝ Սոֆիա Դիլանյանը, Գեորգի Հարությունյանը, Լուսինե Պողոսյանը, ինչպես նաեւ՝ համացանցում Դռիկ Խչո մականունով հայտնի երիտասարդը։
Նրանք միասին երգել են Հյուսիսային պողոտայում։
Նշենք, որ իր վերադարձի մասին երգչուհին հայտնել էր իր Instagram-ում՝ տեսաուղերձի միջոցով.
«Վերջապես յոթ տարի հետո ես նորից կտեսնեմ Երեւանը: Չեմ հավատում, որ կտեսնեմ քույրիկիս, մամայիս եւ, իհարկե, Մարտին Յորգանցին»,- հայտարարել էր նա։
Նյութի աղբյուրը` NEWS.am