Մկրտիչ Արզումանյանը ( Կարգին Մկո) երեկ գրառում է կատարել Instagram-ում՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ օդանավակայանի տաքսիստների արտաքինի վերաբերյալ արած ուշագրավ հայտարարությանը:
Վերջինս գրառմանը կից լուսանկար է հրապարակել «Քայլ ձիով» ֆիլմից, որտեղ նա տաքսու վարորդի կերպարով է:
Կարգին Մկոն մասնավորապես instagram-ի իր էջում գրառել է. «էսօր առավոտ եմ թրաշվել, չստիկն ու սիգարետն էլ 5 տարի ա՝ թարգել եմ։ Տաքսի պե՞տք էր, տղերք ջան…»:
Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության հունիսի 8-ի նիստում, անդրադառնալով օդանավակայանի տաքսու վարորդներին ուշագրավ հայտարարություն էր արել. «Անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երեւանյան լիճը Սեւանա լճի տեղ Մալաթիա Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում եւ այլն…: Պռոստը անթույլատրելի ա, առաջին հանդիպումը ՀՀ-ի զբոսաշրջիկի հետ գալիս են դրան: 20-30 հազար դրամով Մալաթիա Սեբաստիան պտտվելով բերում են Երեւանյան լիճ` որպես Սեւան»,- վրդովված հայտարարել էր վարչապետը: