Ալլա Պուգաչովան լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ, պատասխանելով որբ երեխաների մասին հարցին, նշել է, որ ժամանակին ինքը ցանկացել է որդեգրել երեխա, սակայն հետ է կանգնել այդ պատասխանատու քայլից:
«Երեխաների որդեգրելը մեծ պատասխանատվություն է: Հարկավոր են մարդիկ, որոնք ֆինանսապես և բարոյապես շատ կայուն են: Բարոյական առումով ես համապատասխանում եմ, սակայն ֆինանսական առումով` կասկածում եմ»,- նշել է ռուսական էստրադայի հայտնի երգչուհին:
Պուգաչովան անդարադարձել է նաև որդեգրման այլ կարևոր հարցերի: Այսպես նա նշել է, որ դեմ է նույնասեռականների կողմից երեխաների որդեգրմանը: Միաժամանակ նաև հստակեցրել է, որ ոչինչ չունի նույնասեռականների դեմ:
«Ես անձամբ դեմ եմ դրան մի պատճառով, որ իմանալով Էլթոն Ջոնին, ես հասկանում եմ, որ երեխայի համար շատ ծանր կլինի»,- նշել է Պուգաչովան: Այս մասին գրում է Итар Тасс գործակալությունը: