Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում երկու երեխաների հայր 30-ամյա Մեթին Յըլմազը անտառում ներքնազգեստը բերանի մեջ մտցնելով՝ խեղդել է 17-ամյա ֆոտոմոդել Քադեր Քայային։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Քադեր Քայան աշխատանքի ընդունման հարցազրույցի համար գնացել է Էսքիշեհիրի գործարաններից մեկը, որից հետո իրեն աշխատանք խոստացած Մեթին Յըլմազի հետ մեկնել են մոտակա անտառ՝ սեռական հարաբերություն ունենալու։
Անտառում վիճաբանություն է ծագել, որի ժամանակ Մեթինը աղջա ներքնազգեստը մտցրել է նրա բերանն ու խեղդել նրան։
Ձերբակալված Մեթին Յըլմազն ընդունել է մեղքը։