Ներկայացնում ենք սալիկները ցանկացած կեղտից առանց առանձնակի ջանքերի մաքրելու պարզ միջոց:
Ինչպես մաքրել սալիկները
Անհրաժեշտ բաղադրիչները՝
5 լ ջուր
1/2 բաժակ կերակի սոդա
1/3 բաժակ կիտրոնի հյութ
1/4 բաժակ սպիտակ քացախ
Պատրաստումը և կիրառումը՝
1. Ջրով լի տարայի մեջ լցրու սոդան և խառնիր, մինչև ամբողջովին լուծվի:
2. Ավելացրու կիտրոնի հյութը, լավ խառնիր, ավելացրու քացախը: Փրփուր ստացվելուց հետո միջոցը լցրու հեղուկացրի մեջ:
3. Միջոցը ցանիր կեղտոտ հատվածներին: Թող կես ժամ մնա, խոզանակով կամ սպունգով սրբիր:
4. Կեղտն անհետ կվերանա, սալիկը նորի տեսք կունենա:
Այս լուծույթը կարելի է օգտագործել նաև որպես ախտահանող միջոց հատակը լվալու համար:
Սալիկները լվալը հաջողության կեսն է, գլխավորը դրանք վերջում չորացնելն է:
Հիշիր՝ սալիկը լվալ սկսում են ներքևից, սրբել՝ վերևից:
Նյութի աղբյուրը՝ BlogNews.am