Վատ ինքնազգացողության դեպքում մենք վազում ենք դեղատուն՝ վստահ լինելով, որ կգնենք մի դեղահաբ, և բոլոր խնդիրները կլուծվեն: Բայց դեղամիջոցները միայն վերացնում են ախտանիշները, այլ ոչ թե բուժում են…
Այդ դեպքում ինչո՞ւ մեր օրգանիզմը քիմիայով լցնենք:
Համաձայն ռեֆլեքսոթերապիայի՝ յուրաքանչյուր մատ կապված է որոշ ներքին օրգանների հետ:
Ուղղակի փորձեք մեկ րոպե մերսել համապատասխան մատը:
Ինչո՞ւ մերսել մատը
1․ Բութ մատ
Պատասխանատու է սրտի և թոքերի համար: Եթե դուք հևոց ունեք և անհանգստացնող սրտխփոց, մերսեք բութ մատը և մի քանի անգամ ձգեք: Նման տեխնիկան օգնում է հանգստանալ սթրեսային իրավիճակներում:
2․ Ցուցամատ
Այս մատը կապված է աղեստամոքսային տրակտի հետ: Ցուցամատը մերսելով և ձգելով՝ դուք արագ կազատվեք ստամոքսի խանգարումներից, ցավերից և փորկապությունից:
3․ Միջնամատ
Գլխապտույտի և սրտխառնոցի ժամանակ խորհուրդ է տրվում մի փոքր տրորել և ձգել միջնամատը: Այս միջոցը կօգնի նաև անքնության ժամանակ:
4․ Մատնեմատ
Այս մատը պատասխանատու է հուզական վիճակի համար: Դուք վատ տրամադրությո՞ւն ունեք, ամեն ինչ նյարդայնացնո՞ւմ է ձեզ: Մերսեք այս մատը:
5․ Ճկույթ
Մեր մատներից ամենափոքրը կապված է երիկամների և գլխի հետ: Երիկամների հետ խնդիրներ ունենալու դեպքում, ինչպես նաև գլխացավերի և պարանոցի շրջանում ցավերի դեպքում պարբերաբար կիրառեք մերսման տեխնիկան:
6․ Ձեռքի ափեր
Դրանք կապված են ներվային համակարգի հետ: Առույգություն և կենսախնդություն կապահովի սովորական ծափ տալը:
Սա փորձված միջոց է: Իզուր չեն Արևելքում համարում, որ նման տեխնիկաները ծառայում են հոգու և մարմնի ներդաշնակությանը:
Նյութի աղբյուրը՝ BlogNews.am