Երբ խոսքը գնում է տարածության վրա գտնվող երկու երկրի հարաբերությունների մասին, միշտ լավ կլինի գիտակցել, թե կողմերը ինչ շահեր ունեն միմյանցից: Ինչպես ցույց տվեց Բաքվում այս շաբաթ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների 21 ամյակին նվիրված տոնակատարությունները, Վաշինգթոնը իր շահերն ունի Ադրբեջանում:
Այսպես այդ հետաքրքրությունների թվում կարելի է նշել հետևայլ կետերը 1. Ադրբեջանը կարող է ծառայել որպես միջանցք Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերման համար, 2. Որպես Ամերիկայի հետաքրքրությունների ներկայացնող տարածաշրջանում և վերջապես 3. Որպես գազի և նավթի տարածք Եվրոպայի համար:
Մայիսի 28-29-ը Բաքվում տեղի ունեցավ «Հայացք դեպի ապագան» համաժողովը, որը նվիրված էր ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններին և որին մասնակցում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: « Ադրբեջանը հավատարիմ բարեկամ, գործընկեր և ռազմական դաշնակից պետություն է»,- համաժողովի ժամանակ նշել է Ռիչարդ Լուգարը` ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին անդամը:
Ալիևը պարզ հասկացնել է տալիս իր ամերիկացի գործընկերներին, որ վերջիններիս շահերի դիմաց Բաքուն սպասում է Վաշինգթոնից օժանդակություն Լեռնային Ղարաբաղի վերադարձի հարցում: Ամերիկայի հայկական սփյուռքը իրականացնում է լավ կազմակերպված գործունեություն ԱՄՆ-ում, որպեսզի ԱՄՆ քաղաքական գործիչները դիտարկեն հայկական խնդիրները որպես սեփականը: Ադրբեջանը փորձում է դրան պատասխանել իր գազի հարստությամբ: