Երգչուհի, դերասանուհի եւ դիմահարդար Աննա Դովլաթյանի մասին խոսելիս այսուհետ կարելի է կիրառել նաեւ դիզայներ բառը: Վերջին շրջանում երգչուհին ինքն է սկսել մոդելավորել եւ կարել իր զգեստները:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Աննան նշեց, որ իր զգեստների դիզայնով թեեւ վաղուց էր զբաղվում, բայց վերջերս է սկսել նաեւ կարել դրանք.
«Մինչ հագուստը կարելը ես վստահ իմացել եմ, թե ինչ եմ ուզում ստանալ: Սկզբից պատկերացրել եմ, հետո նկարել եւ էսքիզների տեսքով վստահել եմ իմ շատ սիրելի դերձակին, որը եւ իրականացրել է իմ մտքերը»,-ասում է երգչուհին՝ չբացառելով այն փաստը, որ հետագայում, միգուցե, հանդես գա նաեւ որպես դիզայներ:
«Հիմա իմ հագուստների 90%-ը ես եմ կարում, իսկ արձագանքներից հասկանում եմ, որ կարող եմ օգտակար լինել եւ իմ խորհուրդներով կիսվել մարդկանց հետ: Շատ ուրախ եմ, որ աշխատանքներս գնահատում են: Ես միշտ շեշտը դնում եմ նրբության եւ կանացիության վրա: Արդեն կան պատվերներ, բայց այդ հարցում դեռ չեմ ցանկանում շտապել, որպեսզի գործս էլ ավելի բարձր մակարդակի հասցնեմ»:
Աննայից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է հետագայում սկսի համագործակցել հայտնի մարդկանց հետ.
«Կյանքը ցույց կտա: Տվյալ ժամանակաշրջանում, կարելի է ասել, խրված եմ աշխատանքի մեջ: Շատ եմ աշխատում ինձ վրա»:
Նյութի աղբյուր` NEWS.am