Հինգշաբթի օրը Փարիզում ձերբակալվել է Զիադ Թաքիեդինը,որը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլայ Սարկոզիի նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման գործի գլխավոր ներկայացուցիչներից մեկն է: Այս մասին հաղորդում է Итар Тасс-ը` հղում կատարելով ֆրանսիական լրատվական միջոցներին:
Միաժամանակ ձերբակալության հետ ֆրանսիական ոստիկանությունը նաև հետախուզում է անցկացրել ֆրանսիացի ձեռնարկատիրոջ տանը:
Ֆրանիսկան ԶԼՄների համաձայն Թաքիեդինը կալանավորվել է, քանի որ քննիչները վախենում են, որ վերջինս կարող է փախչել երկրից:
Միաժամանակ մի շարք լրատվամիջոցների համաձայն նրան հաջողվել է ձեռք բերել Դոմինիկյան Հանրապետության անձնագիր,որի ընդհանուր արժեքը կազմել էր 200 հազար եվրո:
Սարկոզիի նախընտրական արշավի անօրինական ֆինանսավորման հետաքննությունը սկսվել է 2012 թվականից անկախ Mediapart լրատվական գործակալությունում լույս տեսած հոդվածից հետո, որը հայտնի է իր աղմակահարույց հետաքննություններով:
Գործակալության նյութերում նշվում էր, որ 2007 թվականին Սարկոզին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիից ստացել է 50 մլն եվրո, որով Ֆրանսիայի նախագահը հոգացել է իր նախընտրական արշավի ծախսերը:
Համաձայն այդ նույն տվայլների, Թաքիեդինը այդ գործընթացում հանդես է եկել որպես միջնորդ:
Այս տարի ապրիլին Զիադ Թաքիեդինը իր անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո հայտարարել էր, որ պատրաստ է հետաքննությանը տրամադրել Նիկոլայ Սարկոզիի նախընտրական արշավի հովանավորման մասին փաստեր:
Ֆրանսիացի բիզնեսմենը հաստատել է, որ Քադաֆին փող է տրամադրել Սարկոզիին ոչ միայն նախընտրական արշավի, այլ նաև այլ նպատակներով:
«Փաստաթղթեր գոյություն ունեն, ես դրան տեսել եմ»,- նշել է նա և ավելացրել, որ այդ փաստաթուղթերը գտնվում են չորս մարդու մոտ, որը գտնվում է Ֆրանսիայի սահմաններից դուրս: