Ճապոնիայի բնակիչը Մարսից կատարված լուսանկարում նկատել է օբյեկտ, որը հիշեցնում է սկյուռի կամ այլ կրծող դասին պատկանող կենդանու:Այս մասին գրում է Российская газета-ն:
Լուսանկարը կատարվել է Curiosity մարսագնացի կողմից Rocknest շրջանում 2012 թվականի սեպտեմբերի 28-ին:
Լուսանկարում երևում է, որ օբյեկտը ունի թաթեր, երկար պոչ և սուր դունչ, որի վրա ցանկության դեպքում կարելի է տեսնել անգամ աչքեր:
«Մարսի կրծող կենդանին» արտաքինով այնքան նման է Երկրի վրա գոյություն ունեցող տարբերակին, որ համացանցի շատ օգտատերեր, այդ թվում նաև «գյուտի» հեղինակը` ScottCWaring կեղծանունով, կատարել են հետաքրքիր եզրահանգումներ` նշելով, որ սա կենդանի է, որի վրա ՆԱՍԱ-ն կատարում է իր փորձարկումները: Ճապոնացին անձամբ համարում է, որ լուսանկարում պատկերվածը սկյուռ է: Կան նաև կարծիքներ, որ այն առնետ է, կզաքիս, արջամուկ կամ մողես:
Չնայած կան նաև շատ համացանցի օգտատերեր, որոնք քննադատել են տաք գլխով որոշում կայացրածներին` նշելով, որ լուսանկարի վրա ընդամենը օպտիկական պատրանք է: