Շատ դարերի ընթացքում հայերը բազմաթիվ սնահավատություններ են ունեցել, որոնք ծագել են հին կրոնական արարողություններից: Դրանցից մի քանիսն արդիական են մինչ այսօր:
1. Հայերը կարծում են, որ մարդու աջ ուսին նստած է սատանան, իսկ ձախին՝ հրեշտակը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է քնել աջ կողմի վրա, որպեսզի լավ երազներ տեսնեք:
2. Եթե քիթը քոր է գալիս, ապա տուն հյուր է գալու:
3. Տանը սուլել չի կարելի, այլապես գումարը կնվազի:
4. Երբ որևէ մեկը երկար ճամփորդության է գնում, նրա հետևից ջուր է պետք լցնել, որպեսզի ճամփան բարի լինի:
5. «Տրնդեզի» ժամանակ սիրահար զույգերը թռչում են կրակի վրայով: Համարվում է, որ եթե զույգը թռչի և դրա ընթացքում ձեռքերը պինդ պահած մնան, ապա նրանց ընտանիքը շատ ամուր կլինի:
6. Եթե զկրտոց է սկսվել Ձեզ մոտ, ապա, ամենայն հավանականությամբ, ինչ-որ մեկը հանդիմանում է Ձեզ:
7. Սոխի հաստ կեղևը ցուրտ ձմեռ է կանխագուշակում:
8. Չար աչքից պաշտպանվելու համար հարկավոր է քորոց (булавка) ամրացնել հագուստի ձախ հատվածում այնպես, որ այն տեսանելի լինի:
9. Ճանապարհը կտրած սև կատուն կարող է օրվա ընթացքում անհաջողությունների պատճառ դառնալ: Դրա համար նրան հանդիպելիս հարկավոր է ճամփան փոխել:
10. Մեկ անգամ փռշտալն անհաջողություն է բերում, իսկ երկու անգամ փռշտալը՝ ընդհակառակը:
11. Աշնան տերևները, որոնք հակառակ ուղղությամբ են ընկնում, ցուրտ ձմեռ են կանխագուշակում:
12. Երբ ինչ-որ մեկը հաճոյախոսություն է անում, հարկավոր է կսմթել «փափուկ հատվածը»՝ չար աչքից պաշտպանվելու համար:
13. Սեղանի անկյունային հատվածում նստել չի կարելի, այլապես 7 տարի չեք ամուսնանա:
14. Առաջին օրը, երբ նորալուսին է հայտնվում երկնքում, նրան գումար են ցույց տալիս, որպեսզի այն բավարարի ողջ ամսվա ընթացքում:
15. Հյուր եղած ժամանակ չի կարելի կտրել եղունգները, այլապես տանտերերը կհիվանդանան:
16. Եթե սոխը անմիջապես ձեռքից ձեռք փոխանցեք, ապա դա արցունքներ կբերի:
17. Սատանան երբեք չի այցելում այն տունը, որտեղ սև շուն է ապրում:
18. Ցածր թռչող ծիծեռնակները անձրև են կանխագուշակում:
19. Սեղանին միամտաբար թափված աղը կռիվ է կանխագուշակում: Դրանից խուսափելու համար աղի վրա խաչ են անում կամ էլ շաքար ավելացնում վրան:
20. Շեմին բարևել կամ հաջողություն մաղթել չի կարելի, այլապես կռիվներ են սպասվում:
Նյութի աղբյուրը՝ BlogNews.am