Նկատե՞լ եք, որ շոգից բողոքում ենք, բայց ոչ ոք չի մեռնում: Որովհետև ունենք ցայտաղբյուրներ, որոնք եթե լինեին Հռոմում կամ Վիեննայում, հաստատ Յունեսկոյի մշակութային ժառանգության մաս կկազմեին: Եթե լինեին Սուդանում՝ կառավարության մաս կկազմեին:
Ներկայացնեմ Երևանի 10 ամենահամեղ ջուր ունեցող ցայտաղբյուրները:
1. Ամիրյան -Մաշտոց խաչմերուկ: Ստեղ միշտ հերթ ա :)
2. Պուշկին-Մաշտոց խաչմերուկ: Սրա ջուրը Քուչակ գյուղի ջրին չի զիջում:
3. Սայաթ Նովայի արձան հուշաղբյուր: Մի քիչ էքստրիմ, բայց հավեսով կարելի ա էս շոգին հովանալ:
4. Թամանյանի արձանի կողքի պուլպուլակ: Լավն ա, շատ լավը:
5. Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները կամ Հրապարակի պուլպուլակը: Էն, որ մի քիչ թույլա գալիս, երկու հատը փակում ես ու անուշ խմում:
6. Սահմանադրական դատարանի մոտի պուլպուլակը: Բաղրամյան փողոցով, արևը մինչև հոգուդ խորքը մտած իջնում ես մեկ էլ հրաշք. եղևնու տակ թաքնված երկու սառը պուլպուլակ:
7. Սայաթ Նովա-Նալբանդյան խաչմերուկի պուլպուլակ: Խմում ես ու ատամներդ սեղմվում են սառնությունից ու քաղցրությունից:
8. Աբովյան փողոց. Ադամ Սահակյանի հիշատակին բացված աղբյուրը: Սա ոչ միայն ընտիր ջուր ա, այլ նաև խոնարհում Ադամին:
9. Գիտությունների ակադեմիայի բակի պուլպուլակ: Տեղը չիմացողը չի գտնի: Շատ համով ա:
10. Մանկական երկաթուղու ներքևում Բիձու գյոլ: Խմի ու լողացի ինչքան ուզում ես:
Նյութի աղբյուրը՝ BlogNews.am