Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 00:01-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի 134 PI 01 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 35-ամյա Դ. Բ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել արտաքին լուսավորման սյանը, ապա հայտնվել հանդիպակաց երթեւեկելի գոտում:
Ուղեւոր Ա. Ղ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդ՝ Դ. Բ.-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Փրկարարները Ա. Ղ.-ի դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային, հոսանքազրկել են «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան եւ կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Մ.Ղազարյանը:


