Չեխիայի բնակչուհի Ալեքսանդր Կինովան հղիացել է հնգյակով առանց արհեստական բեղմնավորման և ծննդաբերելու է կեսարյան հատման միջոցով: Մինչև անցած ամիս կինը, որը արդեն ունի մեկ որդի, չի իմացել, որ միանգամից հինգ երեխա է լույս աշխարհ բերելու:
Մարտին Պրահաի մոր և մանկան առողջության ինստիտուտը նրան հայտնել է, որ ծնդաբերելու է չորս երեխա: Այնուամենայնիվ միայն մեկ ամիս անց հայտնի է դարձել, որ Ալեքսանդրան հնգյակի մայր է դառնալու:
Տեղական լրտավամիջոցների համաձայն Չեխիայում նա կդառնա առաջին կինը, ով միանգամիօց հինգ երեխա է ծնել:
Ալեքսանդրան որոշել է հինգ երեխաին էլ կերակրել իր կրծքի կաթով:
Հնգյակի ապագա մայրը նշում է, որ չնայած գործադրված բոլոր ջանքերին բժիշկներին դեռևս չի հաջողվել պարզել երեխաների սեռը:
Հիվանդանոցը որոշել է կրկնապատկել բժիշկների և բուժքույրների թիվը Ալեքսանդրայի ծննդաբերության ժամանակ: Այս մասին հաղորդում է Репортер-ը: