Blognews.am-ը գրում է.
Չնայած որոշ դժվարություններին, որոնք իրականում բնորոշ են յուրաքանչյուր երկրի, Հայաստանում ապրելու շատ պատճառներ կան: Այնպես որ ճամպրուկներն ու իրերը հավաքելուց ու արտերկիր մեկնելուց առաջ անհրաժեշտ է մտածել, թե ինչ եք կորցնում:
1. Այստեղ միշտ անվտանգ է
Երևանում առանց որևէ վախի կարելի է զբոսնել երեկոյան, անգամ գիշերային ժամերին: Շատ զարգացած երկրներ չեն կարող հպարտանալ հանցագործության այսպիսի ցածր մակարդակով և ապահովությամբ:
2. Անհոգ մանկություն
ԱՊՀ և արևմտյան այլ երկրների հետ համեմատած հայկական դպրոցներում չկան երեխաներ, որոնք թմրամոլությամբ են տառապում: Դպրոցականները չեն օգտագործում ալկոհոլային խմիչքներ և չեն վարում վտանգավոր կենսակերպ:
3. Հարգանքը ընտանեկան արժեքների նկատմամբ
Հայկական ընտանիքի դասական մոդել գոյություն ունի, որտեղ զույգը պայքարում է ընտանեկան բոլոր ճգնաժամերը հաղթահարելու և ընտանիքն ամուր պահելու համար:
4.Անվտանգ օրգանիկ սնունդ
Հայկական շուկաներում չեք գտնի գենետիկորեն մոդիֆիկացված կամ արագ պատրաստման սնունդ, որը տարբեր հիվանդությունների պատճառ կդառնա: Իսկ մեզ մոտ աճող բանջարեղենն ու մրգերը անմահական համ ունեն:
5. Այստեղ Ձեր ձայնը դեր ունի
Հայաստանում զարգացած է ցույցերի և ընդդիմադիր ակցիաների մշակույթը: Իհարկե, դրանք միշտ չէ, որ ցանկալի արդյունքի են հասնում:
6. Կարիերայում հաջողության հասնելու հնարավորություն
Չնայած այն փաստին, որ այստեղ աշխատանքի ընդունվելու համար հաճախ են օգտագործվում բարեկամական կամ ընկերական կապերը, միևնույնն է, լավ մասնագետն իրեն արժանի աշխատանքը միշտ էլ գտնում է:
7. Սեփական բիզնեսը ծաղկեցնելու հնարավորություն
Շատերն են դժգոհում մեր մաքսային և հարկային համակարգից, սակայն իրականում դրանք իրենց առավելություններն էլ ունեն: Օրինակ՝ կոմերցիոն բիզնես հիմնելու համար չեն պահանջվում առողջությանը, բանկային գործառնություններին կամ բարձրագույն կրթությանն առնչվող փաստաթղթեր:
8. Մարդկային ջերմ հարաբերություններ
Հայերը միշտ միմյանց օգնության են շտապում՝ լինի դիմացինը հարազատ մարդ, թե անծանոթ: Բացի այդ՝ չի հնանում հյուր գնալու կամ հյուր ընդունելու գեղեցիկ ավանդույթը, հարևանների հետ ընկերություն անելն ու բարեկամների հետ հաճախ տեսնվելը:
Նյութի աղբյուրը` Blognews.am