Երեւանում, հուլիսի 3-ին, Ֆրանսիայի հրապարակում Ճանապարհային ոստիկանության կազմակերպած միջոցառման ժամանակ «Բանակում» հեռուստասերիալից հայտնի Համբարձումը՝ նույն ինքը Էմիլ Գալստյանը, օգելից խմիչք օգտագործած վիճակում խանգարել է օպերատորների աշխատանքը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանները Գալստյանին ՃՈ ավտոմեքենայով ուղարկել են ոստիկանություն՝ սթափության զննության:
Վերջինիս նկատմամբ ոգելիչ խմիչք օգտագործած վիճակով հասարակության նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի համար կազմվել է վարչական ակտ եւ տուգանվել 20. 000 ՀՀ դրամով, քանի որ նրա մոտ վերջին մեկ տարվա ընթացքում այս երեւույթը կրկնվող բնույթ է կրել:
Աղբյուրի տվյալներով, գալստյանը ամեն կերպ փորձում էին ոստիկանների հետ «լեզու գտնել», բայց դա նրան չի հաջողվել: