Նազենի Հովհաննիսյանը բավականին ակտիվ է սոցցանցերում եւ հաճախ է կիսվում իր հետեւորդների հետ նոր լուսանկարներով։
Նրա նոր լուսանկարը՝ հրապարակված Instagram-ում , քննարկումների առիթ է դարձել. Նազենիին վիրավորել է օգտատերերից մեկի մեկնաբանությունը։
Լիանա Զավարյան անունով կինը Նազենիի լուսանկարի տակ գրել է.
«Ինձ հետաքրքիր է, հարգելի Նազենի, Ձեր մտքով երբեւէ չի՞ անցել ամուսնանալ եւ երեխաներ ունենալ։ Թե չէ՝ փողերի հետեւից չեք հասցնի, ծերությունն էլ սարերի հետեւում չէ...»։ Սրան ի պատասխան, հաղորդավարուհին նշել է, թե կնոջ խոսքերն իրեն վիրավորել են.
«Հարգելի անծանոթ կին, իսկ Ձեր մտքով չի՞ անել 35 տարեկաններին ծեր չանվանել, քանի որ նրանց ամբողջ կյանքն առջեւում է։ Եվ չե՞ք մտածել, արդյոք, որ գուցե մարդը շատ լուրջ պատճառներ ունի՝ չամուսնանալու կամ երեխաներ չունենալու համար։ Կամ գուցե մարդը չի հանրայնացնում իր անձնական կյանքը կամ գուցե պարզապես կարող է երեխաներ ունենալ առանց ամուսնանալու, կամ գուցե ընդհանրապես չի ցանկանում այս աշխարհում ավելացնել դժբախտների թիվը կամ, կամ, կամ... Դուք կին եք, ամենայն հավանականությամբ՝ մայր, ուստի պետք է ավելի ուշադիր եւ նրբանկատ լինեք։ Խոսքը էներգիա է, որը վերադառնալու վատ հատկություն ունի։
Ձեր խոսքերը՝ փողի հետեւից չես հասցնի, վիրավորել են ինձ խիստ։ Ես երեք ընտանիք ունեմ եւ ես երջանիկ եմ նրանց համար ու պատրաստ եմ հանուն նրանց ամեն ինչի։ Հայրենիքը սկսվում է ընտանիքից։ Եվ իմ աշխատանքը կամ, ինչպես Դուք եք ասում, փողերի հետեւից վազքն, իրականում փորձ է իմ ընտանիքի համար լավ ապագա ստեղծելու։ Ես ինքս երազում եմ, որ հայկական ընտանիքներում շատ երեխաներ ծնվեն՝ լավ գենոֆոնդով, բայց, չիմանալով ուրիշի անձնական կյանքի մանրամասները, չի կարելի մեղադրել մարդուն անգործության մեջ կամ նրանում, որ նա երեխաներ չունի»։
Նյութի աղբյուրը` NEWS.am STYLE