Հոգեբանության մեջ յուրաքանչյուր գույն ունի իր կարևորությունը և ազդում է գիտակցության վրա տարբեր ձևով: Տեսնելով որևէ գույն` մենք ունենում ենք որոշակի հուզական ապրումներ, բարձրանում կամ ընկնում է մեր տրամադրությունը: Գույների ազդեցության տակ մարդիկ որոշակի ընտրություն են անում` նույնիսկ չմտածելով դրա մասին: Ինչո՞ւ քաղաքականության մեջ հաճախ օգտագործվում է կապույտ գույնը, իսկ գովազդում կարմիրը: Իսկ ինչո՞ւ ազդեցիկ մարդկանց լիմուզինները սովորաբար սև են:
Սպիտակ գույնի հոգեբանությունը
Մաքուր, անմեղ ու հավատարիմ. հենց այսպիսի ասոցիացիա է ստեղծում սպիտակ գույնը: Հիվանդանոցների բոլոր աշխատակիցները հագնում են ճերմակ խալաթներ հավանաբար այն պատճառով, որ սպիտակ գույնը մաքրության հետ է ասոցացվում: Սպիտակը խորհրդանշում է կատարելություն, հնարավորությունների ազատություն և արգելքների վերացում: Սպիտակը նաև հավասարության խորհրդանիշ է, քանի որ նրանում են համատեղվում բոլոր գույները:
Մարդիկ, ովքեր նախընտրում են սպիտակը, տրվում են իրենց աշխատանքին ամբողջությամբ: Սակայն երբեմն նրանք կարող են մեկուսանալ շրջապատից, հիասթափվել ամեն ինչից, առանձնանալ ու օրերով ձանձրույթ զգալ: Երբեմն նրանք կարողանում են հեշտությամբ ստի հոտն առնել և նույնքան հեշտ բացահայտել բարդ խնդրի ճշմարտությունը:
Սիրուշո
Քրիստինե Պեպելյան
Նազենի Հովհաննիսյան
Աննա Դովլաթյան
Դիանա Մալենկո
Նյութի աղբյուրը` BlogNews.am