Հուլիսի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում կայացած՝ հայ օլիգարխ Ալբերտ Ավդոլյանի որդու շքեղ հարսանիքի վերաբերյալ NEWS.am STYLE-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։
Պարզվում է՝ Dolby Theatre-ում, որտեղ ամեն տարի անց է կացվում «Օսկարի» մրցանակաբաշխությունը, հարսանքավորներն անցել են կարմիր գորգով՝ ինչպես աստղեր։
Անցորդներին թվացել է, թե այնտեղ կարեւոր իրադարձություն է տեղի ունենալու, եւ աստղեր են ժամանում։ Նրանք սկսել են լուսանկարել հարսանիքի հյուրերին։
Կարմիր գորգն ամբողջությամբ զարդարված է եղել բնական ծաղիկներով։ Եվ ոչ միայն կարմիր գորգը։
Ավելին, համերգասրահի ներսում հարսանիքին հրավիրված յուրաքանչյուր անձ ունեցել է իր անունով աստղ։
Ի դեպ, հարսանյաց արարողությունից մեկ օր անց՝ հուլիսի 3-ին, հյուրերը տոնել են հարսանցուի՝ Լոլիտայի տարեդարձը։
Նշենք, որ ՌԴ-ում հայտնի հայ գործարար Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի, եւ ոչ պակաս խոշոր գործարար Էլդար Օսմանովի դստեր՝ Լոլայի հարսանիքն աչքի է ընկել ճոխությամբ։
Հանդիսությունը վարել են Քսենյա Սոբչակն ու Անդրեյ Մալախովը։ Հյուրերին զվարճացրել են Սվետլանա Լոբոդան, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը, Լեդի Գագան եւ Ջեյսոն Դերուլոն։
Հայ օլիգարխի որդու հարսանիքին նաեւ հայ արտիստներ են ելույթ ունեցել՝ Արման Հոհաննիսյանն ու Սուպեր Սաքոն, ինչպես նաեւ՝ Թաթա Սիմոնյանը:
Հարսնացուի զգեստը Zuhair Murad ապրանքանիշից է։
Ի դեպ, «Сплетник»-ը գրում է, որ Լոս Անջելեսում Dolby Theatre-ի վարձակալության, ինչպես նաեւ նշված աստղերին հրավիրելու համար տասը միլիոն դոլար է ծախսվել։ Իսկ հարսանիքին մասնակցած Գայանե Ասլամազյանի ամուսինը Instagram-ում գրել է, որ նման շքեղ հարսանիքը 7,5 միլիոն դոլար է արժեցել։
Նյութի աղբյուրը` NEWS.am