«Ոչնիչ չեմ բացառում, քանի որ կյանքն այնպիսի բան է, որ չես կարող ասել, թե ինչ կլինի ապագայում, սակայն այս պահին Հայաստանից հեռանալու ծրագրեր չունեմ: Շարունակում եմ ապրել Հայաստանում եւ արտերկիր մեկնել համերգային շրջագայությունների»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց Գուրգեն Դաբաղյանը՝ հերքելով համացանցում տարածված այն լուրերը, թե ինքը մշտապես լքել է Հայաստանը.

 «Իմ կարծիքով՝ վերջին մի քանի ամսվա լուսանկարներիցս հետո են նման ենթադրություններ եղել, քանի որ մարտ ամսվանից դրսում եմ եղել: Համերգային շրջագայություններ եմ ունեցել Ռուսաստանում, Ուկրաինայում, Ստամբուլում եմ եղել: Սակայն զարմանում եմ նման խոսակցությունների վրա, քանի որ այստեղ գալուց հետո էլ եմ լուսանկարներ հրապարակել Հայաստանից…»,-նշեց Գուրգենը, որից հետաքրքրվեցինք՝ արդյոք չկա՞ որեւէ մեկը, որը կարող էր դիտավորյալ նման խոսակցություններ տարածել.

 «Ոչ մեկին չեմ կասկածում, չեմ կարող մատնանշել որեւէ մեկին: Սակայն չեմ բացառում, որ դա կարող էր լինել նաեւ դիտավորություն, քանի որ նորմալ եւ տրամաբանական մարդը չէր կարող ուղղակի լուսանկարներից ելնելով նման մեկնաբանություն տարածել»:

 Ինչ վերաբերում է երգչի առաջիկա ծրագրերիրն, ապա նրա երկրպագուները երաժշտական անակնկալների պակաս չեն զգա.

 «Աշնանը կրկին համերգներ կունենամ Հայաստանից դուրս, սակայն այս պահին կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել: Այժմ նոր տեսահոլովակի շուրջ ենք աշխատում, որը հասանելի կլինի երեւի մեկ-երկու ամսից»,-նշեց նա:

Նյութի աղբյուրը` NEWS.am