Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը համաձայնեցրել է «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիրը, եթե նա տեղափոխվի «արքայական ակումբ»,- հաղորդում է «Marca»-ն:
Աղբյուրի համաձայն` ֆրանսիացուն հրավիրել են իսպանական ակումբ, որտեղ նրան ցուցադրել են մարզաբազան, ինչպես նաև համաձայնեցրել են պայմանագիրը. եթե «Ռեալը» գնի նրա տրանսֆերը, հարձակվողը կստանա տարեկան 6-7 միլիոն եվրո: Մբապեի և նրա ընտանիքի հետ հանդիպել են «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը և նախագահ Ֆլորենտինո Պերեսը:
«Ռեալը» դեռ 18-ամյա ֆուտբոլիստի հարցով պաշտոնական առաջարկ չի արել: Այն կարվի, երբ իրականացվի Ալվարո Մորատայի տրանսֆերը: