«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն նշել է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսին գերազանցում է մյուս ֆուտբոլ ֆուտբոլիստներին իր աշխատավարձով:

Սակայն կատալոնական ակումբի ղեկավարը ստույգ թվեր չի նշել.

«Չեմ կարող խոսել Մեսսիի աշխատավարձի մասին, բայց նա աշխարհի և ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է: Նա ամենաբարձր վարձատրվողն է թիմային սպորտաձևում, քանի որ ոչ ոք այդքան չի տալիս իր թիմին, որքան` Մեսսին:

Եվ մենք մեզ կարող ենք թույլ տալ Մեսսիին այդպիսի գումարներ վճարել»,- Բարտոմեուի խոսքերն է փոխանցում «Mundo Deportivo»-ն:

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Արգենտինայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստը մինչև 2021 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ, որը տեղի կունենա հուլիսի 15-ին, երբ Մեսսին կվերադառնա արձակուրդից:

Նոր պայմանագրի համաձայն Մեսսիի հրաժարագինը 300 մլն եվրո կկազմի:

#լիոնել-մեսսի#խոսեպ-մարիա-բարտոմեու#բարսելոնա