Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները հուլիսի 8-ին, ժամը 16.20-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 8 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սպարտակ Մ.-ին, ում մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել են 10.000 դրամ և բանալիներ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.00-ին, թիվ 37 երթուղու ավտոբուսի սրահում Սպարտակ Մ.-ն 1968 թ. ծնված Լյուսյա Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Կատարվում է հետաքննություն: