Տորոնտոյում երեկ տեղի է ունեցել Կանադայի ամենամեծ հայկական փառատոնը՝ Toronto Summerfest-ը: Փառատոնին այս տարի ելույթ է ունեցել Սիրուշոն:
Երգչուհին կատարել է ինչպես իր հին ու սիրված հիթերը, այնպես էլ նոր ձայնասկավառակից ստեղծագործություններ:
Դահլիճում գտնվողները ձայնակցել են Սիրուշոյին:
Հանդիսատեսին ուղղված իր խոսքում երգչուհին նշել է. «Գիտե՞ք՝ ես երկու տարի Տորոնտոյում եմ ապրել եւ նույնիսկ դպրոց եմ հաճախել այստեղ, երբ 7 կամ 8 տարեկան էի»,- ասել է նա՝ հավելելով, որ հաճախել է Արփի Մերասի դպրոցը:
Արփի Մերասն, ի դեպ, ներկա է եղել Սիրուշոյի համերգին: Վերջինս գրկել է ուսուցչուհուն եւ արտասվել: