Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այսօր նշում է իր ծննդյան տոնը: Դերասնաուհին դարձավ 35 տարեկան: Ներկայացնում ենք նրա գրառումը.


Ես 35 եմ. ոմանց համար կյանքն ավարտվում է այդտեղ, ինձ համար՝ նոր սկսվում։ Ես սովորեցի սիրել կյանքն ու մարդկանց՝ անկախ իրենց որակից կամ տեսակից, սովորեցի լիարժեք ներել ու բաց թողնել նեղվածությունները՝ անկախ մեղավորությանս կամ մեղքիս չափաբաժնից, սովորեցի ապավինել Աստծուն ու միևնույն ժամանակ գործել՝ շարժվել, Ապրել ինքնուրույն։ Դրա համար պահանջվեց 35 տարի. ոմանց համար մի ամբողջ կյանք, ոմանց համար էլ՝ հազիվ կյանքի տարրական օրենքները հասկանալու կարճ մի ժամանակահատված։
35 կամ 53))) շատ տարբեր չեն, եթե...միշտ կարելի է թռչել,եթե իրոք ուզում ես, ու կարելի նայել աստղերին՝ առանց պատճառի։ Էս նկարը տիպիկ է. կարևոր է, որ գոնե մեկն էս կյանքում քեզ ՁԵՌՔ ՄԵԿՆԻ, քույրդ, երեխան, ծնողդ թե որևէ անծանոթ, հաղորդություն տվող հոգևորականը կամ փողոցի պատահական անցորդը, ԿԱՐԵՎՈՐ Է որ մեկը ՁԵՌՔ ՄԵԿՆԻ, էդ դեպքում դու կսանձես Աստղերն ու կճախրես՝ չվախենալով անկումից։ Առջևում Լեռներն են, հաստատուն ու իմաստուն, վերևում՝ Երկինքն է կապույտ ու հուսատու, ներքևում՝ դարպասին, կամ վերևում՝Աստղերն են, Ձեռքս պինդ բռնած փոքրիկն առավել ուժեղ է քան մարդկության թշնամանքը՝ միմյանց նկատմամբ։ Սերն ուժեղ է։ Հավատքը զորեղ։
35- ը Գալակտիկայում անիմաստ թիվ է, իսկ մենք սահմանել ենք տարիները՝ մեզ կաղապարելու համար։ Կյանքը չափազանց գեղեցիկ է Տարիներով մանրանալու համար) ես աստղերով եմ հաշվում վաղուց... դժվարությունները տվեք Քամուն իսկ ինքներդ Ձեռք մեկնեք կամ բռնեք մեկի մեկնած ձեռքը... ճախրանքի հաճույք է կյանքը. երկուսով ճախրանքի։
Նազենի Հովհաննիսյան. ծնված 1982- ի հուլիսի 18- ին՝ անհայտ ժամի
2017.հուլիսի 18