Հաճելի է կարծել, որ մարդու ականջներն ինքնուրույն մաքրվող օրգաններ են: Ծամելու, փռշտալու և հազալու ընթացքում ականջակեղտը դուրս է գալիս: Բայց երբեմն պատահում է, որ ականջակեղտը հավաքվում է ականջի անցքում և խցանում է առաջացնում:
Նման դեպքերում անհրաժեշտ է ականջի լվացումներ անել:
Ականջի լվացումների և խցանումները բացելու համար ամենահասարակ և հասանելի միջոցը ջրածնի պերօքսիդի լուծույթն է:
Ինչպես ականջի լվացում կատարել
1. Այդ գործընթացի համար պետք է խառնել 1:1 հարաբերությամբ թորած ջուրը և 3%-անոց ջրածնի պերօքսիդը:
2. Խողովակիկի (пипетка) օգնությամբ մի փոքր լուծույթ վերցրեք:
3. Գլուխն այնպես կախեք, որ ականջը զուգահեռ լինի ուսին, և երեք կաթիլ կաթացրեք ականջի մեջ: Գլուխն այդպես պահեք հինգ րոպե, դուք ֆշշոց, թշշոց կզգաք: Դա այն բանի նշանն է, որ ականջակեղտը, ծծումբը ռեակցիայի մեջ է մտել պերօքսիդի հետ:
4. Գլուխը թեքեք հակառակ կողմ, որպեսզի ավելորդ հեղուկը թափվի, հետո անձեռոցիկով չորացրեք: Խորհուրդ չի տրվում այս գործընթացի ժամանակ ականջի փայտիկներ օգտագործել:
5. Կրկնեք այս բոլոր գործողությունները նաև մյուս ականջի համար:
Սովորաբար ջրածնի պերօքսիդը շատ լավ է «գլուխ հանում» ծծումբից առաջացած խցանումներից: 
Եթե մեկ անգամ այս պրոցեդուրան անելուց հետո խցանումը չի բացվում, կրկնեք այն երեք օր:



 
										
										 
										
										 
										
										 
													 
											






 
		 
								 Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
										Ameriabank has provided business loans totaling over AMD 14 billion to the renewable energy sector
				 
								 
								 
								 Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
										Use of smart solutions at financial companies: Ameriabank partners Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					